Արմեն Աշոտյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել. պաշտպան

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Արմեն Աշոտյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել: Այս մասին ասել է Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

«Ցանկացած քաղաքական գործ ինչ-որ մի բան ունի իր մեջ, անգամ Արմեն Աշտյանի մյուս գործը, որ էլի ծիծաղելի է, բայց ինչ-որ մի գումար կա մեջը, որով գնվել է գույք։ Այս գործում ոչինչ չկա, ես կալանքի նիստի ժամանակ, քանի որ փողերի լվացման մեղադրանք կար, խնդրեցի քննիչին ցույց տալ, որ փողն է կեղտոտ, ցույց չտվեց։ Այստեղ գործ չկա ու չի կարող լինել, ամեն ինչ այնքան օրինական է եղել»,–նիստից հետո լրագորղներին ասաց Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, կրկին կալանավորվել է 2026 թ․ խորհրդարանական ընտրություններից առաջ՝ հունիսի 5-ին՝ Բրյուսովի համալսարանին առնչվող քրեական վարույթով։

Կիսվել նյութով