news.am-ի տեղեկություններով վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե։
Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ Ռոբերտ և Լևոն Քոչարյանների տներում խուզարկություններ են կատարվում: «Ի պատասխան հայտնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,- ասել է ՀԿԿ խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: