Փաշինյանը մի շարք նշանակումներ է արել

Հեղինակ
0 արդեն րոպե ընթերցում ես

Նիկոլ Փաշինյանը մի շարք նշանակումներ է արել Ներքին գործերի նախարարությունում։

Մասնավորապես, Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում։

Ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղազարյանը վերանշանակվել է փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նելլի Դավթյանին վերանշանակել է միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնում:

Կիսվել նյութով