Հայաստանում օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Այսօր և առաջիկա 4 օրերին Հայաստանի առանձին շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում, հնարավոր է` կարկուտ տեղա։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ։

Օդի ջերմաստիճանը մինչև օգոստոսի 31-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։

Այսօր գիշերը և կեսօրից հետո և գիշերը կարճատև անձրև և ամպրոպ է կանխատեսվում նաև Երևանում։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում (18-23մ/վրկ)։ Մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +29–ից +31, գիշերը` +17-ից +19 աստիճանի սահմաններում։
Կիսվել նյութով