Քիչ առաջ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բանակցությունների ընթացքում Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Հայաստանի եվրաինտեգրմանը՝ մասնավորապես նշելով, որ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտումը երկրի օրինական իրավունքն է, սակայն այն որոշակի դժվարություններ է առաջացնում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ պայմանավորված։
Պուտինը նաև նշել է՝ որքան շուտ Հայաստանը որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ, այնքան լավ։ Ըստ նրա, Մոսկվան պետք է հասկանա, թե ինչպես զարգացնել հարաբերությունները։