MakaryanNews-ի տեղեկություններով` Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ կնշանակվի ՔՊ-ական նախկին պատգամավոր Ջուլիետա Ազարյանը:
Մեզ հետ զրույցում նա չհերքեց այս տեղեկությունը, բայց առաջարկեց սպասել պաշտոնական հաստատմանը:
Նշենք, որ մինչև պատգամավոր դառնալը Ջուլիետա Ազարյանը եղել է Ավանի փոխթաղապետը, հիմա, փաստորեն, նորից վերադառնում է քաղաքային իշխանություն: