Ֆրանսիայում կանխվել է Կիլիան Մբապեի առևանգումը. մանրամասներ

Հեղինակ
0 արդեն րոպե ընթերցում ես
Ֆրանսիայի իրավապահ մարմիններին հաջողվել է կանխել Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի առևանգման ծրագիրը։ Այս մասին հայտնում է ֆրանսիական հեղինակավոր Le Parisien պարբերականը։
Հետաքննության տվյալներով՝ ֆուտբոլիստի և ևս 25 հայտնի անձանց առևանգման ու կողոպուտի գլխավոր կազմակերպիչը 18-ամյա ֆրանս-շվեյցարացի Կլեման Լ․-ն է (հայտնի «Lester Z» կեղծանունով), ով արդեն իսկ գտնվում էր Վիլպենտի բանտում՝ զինված կողոպուտի և կավատության մեղադրանքով։
Կիսվել նյութով