Հայաստանը չի նախատեսում փոխել Ռուսաստանից և Իրանից գազի ներկրման գործող սխեման

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Հայաստանը չի նախատեսում փոփոխություններ կատարել Ռուսաստանից և Իրանից բնական գազի ներկրման գործող սխեմայում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, Երևանում անցկացված կլոր սեղանի շրջանակում, հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածաշրջանային էներգետիկ շուկաների կառավարման վարչության պետ Հովհաննես Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ այս պահին հայկական կողմը որևէ արտառոց քայլ չի ձեռնարկում, և գազի մատակարարումները շարունակվում են գործող ձևաչափով։

Աբրահամյանը նշել է, որ ռուսական գազը Հայաստան է ներկրվում գործող համաձայնագրերի հիման վրա։

Իրանից գազի մատակարարումն իրականացվում է «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով․ Հայաստանը ստացված գազի դիմաց իրանական կողմին էլեկտրաէներգիա է մատակարարում։

Կիսվել նյութով