Իրանը սպառնում է ընդլայնել պատերազմի աշխարհագրությունը՝ ԱՄՆ-ի նոր գործողության դեպքում

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Իրանը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը, եթե ԱՄՆ-ը կրկին դիմի տարածաշրջանում ռազմական արկածախնդրության։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Եթե ԱՄՆ նախագահը, Իսրայելին իր կողմը ներգրավելով, կրկին տարածաշրջանում հերթական արկածախնդրության դիմի, ապա պատերազմի կրակը, անկասկած, կտարածվի ավելի լայն աշխարհագրությամբ, և դրա ավարտն այլևս նրա վերահսկողության տակ չի լինի», — գրել է նա։

Աքրամինիայի խոսքով՝ հաշվի առնելով ամերիկյան նախագահի՝ դիվանագիտական պայմանավորվածությունները խախտելու նախկին փորձը՝ Իրանի զինված ուժերը չեն վստահում հակառակորդի գործողություններին և շարունակաբար բարձրացնում են իրենց մարտական պատրաստվածության մակարդակը։

Նա նաև ընդգծել է, որ իրանական զինվորականները ուշադիր հետևում են տարածաշրջանում ԱՄՆ-ի գործողություններին։

Կիսվել նյութով