Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ։
Հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել Երևանի շախմատի ֆեդերացիայի արտահերթ համաժողովը, որի ընթացքում ընտրվել են ֆեդերացիայի նոր նախագահն ու նախագահության կազմը։
Համաժողովի օրակարգում ընդգրկված էր հինգ հարց՝ նախագահության և վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները, նախագահության ընտրությունը, ֆեդերացիայի կանոնադրության մի շարք կետերում փոփոխությունները և ընթացիկ հարցերը։
Նիստին ներկա 33 անդամները միաձայն կողմ են քվեարկել Սերգեյ Բագրատյանին՝ որպես Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ ընտրելուն, ինչպես նաև նախագահության նոր կազմին։
Ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Սերգեյ Բագրատյանը, փոխնախագահներ՝ Նորայր Քալանթարյանն ու Ռաֆայել Վահանյանը։ Նախագահության կազմում ընդգրկվել են նաև Արսեն Մակվեցյանը, Նորայր Հովհաննիսյանը և Վարդան Մելքոնյանը։