Ձեւական մրցույթ՝ մեկ թեկնածուով. «Հրապարակ»

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

«Հրապարակ» թերթը գրում է.

Նախորդ ամիս «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար մրցույթ էր հայտարարել, քանի որ գործող ռեկտորի պաշտոնավարման ժամկետը լրանում է: Օգոստոսի 31-ին ավարտվել է հայտագրման ժամկետը:

Տեղեկացանք, որ Հովհաննես Հովհաննիսյանից բացի որեւէ մեկը հայտ չի ներկայացրել: Այսինքն, տեղի է ունենալու ձեւական մրցույթ՝ մեկ թեկնածուով: Արդար ընտրությունների կարգախոսով իշխանության եկած ուժը 9 տարում ոչնչացրեց ընտրական համակարգը: Իսկ ժամանակին ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար 7-8 թեկնածու էր առաջադրվում։ Վերջին մրցույթը կայացել է 2020 թվականին, երբ 5 թեկնածու էր դիմել:

 

Կիսվել նյութով