Գործարար Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել «Հրազդան ցեմենտի գործարանը»։ Այդ մասին տեղեկություն է հրապարակվել նրան պատկանող «Eighty Eight» հյուրանոցի էջում, ինչպես նաև նրա «Project Inter Invest» ընկերության էջում։
Հաղորդագրության համաձայն՝ գործարանի նոր սեփականատերը նախատեսում է լայնածավալ ներդրումային ծրագիր՝ վերազինել սարքավորումները, վերականգնել արտադրական հզորությունները և ստեղծել նոր աշխատատեղեր։
Գործարանը երկար ժամանակ չի գործել և գտնվում էր սնանկության գործընթացում։ 2026 թվականի մարտին «Հրազդան ցեմենտի» գույքի վաճառքի համար հայտարարվել էր բաց աճուրդ։