Եվրոպական հեռարձակողների միությունը մերժել է Ղազախստանի պետական «Խաբար» հեռուստաընկերության՝ «Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցելու հայտը։ Այս մասին, ըստ «Politico»-ի, հայտնել է Եվրոպական հեռարձակողների միությունը։
Կազմակերպությունը պատճառաբանել է, որ Ղազախստանը գտնվում է եվրոպական հեռարձակման տարածքից դուրս, Եվրոպայի խորհրդի անդամ չէ և այդ կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ չունի։
Միության փոխանցմամբ՝ այս հանգամանքների պատճառով «Խաբարը» ներկայումս չի կարող դիմել լիիրավ անդամակցության համար։