Գագիկ Ծառուկյանը Կենտրոն ՔԿՀ-ից ուղերձ է հղել.
«Կյանքը ոչ մի ընտրությունից հետո կանգ չի առնում, որքան էլ անարդարությունները մեծ լինեն։ Մարդկանց հուզող, մտահոգող խնդիրներն էլ ընտրություններից հետո հենց այնպես, իրենք իրենց չեն լուծվում։
Մեր խնդիրները չեն վերացել, չեն անհետացել։ Ավելին՝ այս ամիսներին ավելացել են նորերը։
Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է։ Սովորաբար, բարդ փուլերը հաղթահարելու նպատակով, երկրները, հասարակությունները միավորում են իրենց ուժերը, խելք խելքի տալիս, միասնական ջանք գործադրում։ Մի բառով՝ ստեղծում են ներքին համերաշխության մթնոլորտ։
Մենք պարտավոր ենք ստեղծել այդ մթնոլորտը, եթե մեզ համար թանկ է մեր երկիրը։ Այս հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին։ Մեր բոլորի խնդիրը պետք է լինի՝ ուժերի ներածին չափով աշխատել հանուն մեր երկրի, հանուն մեր ժողովրդի»,- նշել է Գագիկ Ծառուկյանը։