ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է 2023 թվականի ադրբեջանական ագրեսիային, Արցախի ամբողջական օկուպացիային և հայերի բռնագաղթին։
Աբրահամյանի խոսքով՝ այդ իրադարձությունները բխում էին ՀՀ ներկայիս իշխանությունների քաղաքական առաջնահերթություններից և հռչակած գաղափարախոսությունից։
Նա նշել է, որ այս գնահատականը, իր խոսքով, հիմնված է ոչ թե անձնական դիտարկման կամ կարծիքի, այլ իշխանությունների հրապարակային բառամթերքի և քաղաքական վերաբերմունքի վրա։
Աբրահամյանը նաև հայտնել է, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում զոհերի թիվը գերազանցել է 220-ը, շուրջ 20 մարդ ունի անհետ կորածի կարգավիճակ, իսկ վիրավորների թիվը հասել է 250-ի։
Նա հարգանքի տուրք է մատուցել Արցախի պաշտպանության և ազատության համար պայքարած անձանց և նշել, որ հավերժ փառք է նվիրվում այդ ճանապարհին զոհվածներին։