«Հրապարակի» տեղեկություններով զինծառայողը առողջական խնդիրներ է ունեցել, իսկ մահվան պատճառը, նախնական տվյալներով, եղել է սրտի կաթվածը։
«Նախնական տվյալներով՝ ծառայության հետ չկապված պատճառով պայմանագրայինի հանկարծամահության դեպք արձանագրվել է, նման դեպքերի մասին պաշտպանության նախարարությունը, որպես շատ վաղուց գործող կանոն, չի հաղորդում:
Նշված դեպքը Սիսիանի զորամասի հետ որևէ առնչություն չունի»,- հայտնել է ՊՆ խոսնակը։