Մեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին. նրա պատվին անցկացվել է հանդիսավոր արարողություն

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում կայացած ընկերական հանդիպումից հետո տեղի է ունեցել հատուկ հանդիսավոր արարողություն՝ նվիրված Լիոնել Մեսսիին։

Հանդիպումը տեղի է ունեցել Բուենոս Այրեսում և ավարտվել 3:0 հաշվով։ Մեսսին ազգային հավաքականին խադադաշտ է դուրս բերել ավագի թևկապով, անցկացրել է ամբողջ հանդիպումը, դարձել գոլի հեղինակ (11-մետրանոցից) և կատարել երկու գոլային փոխանցում։ Այս հանդիպումը 208-րդն էր արգենտինացու համար ազգային հավաքականի կազմում։

Խաղից հետո մարզադաշտում տեղի է ունեցել Մեսսիին նվիրված հանդիսավոր արարողություն և կազմակերպվել է երաժշտական համերգ։ Խաղադաշտում բացվել են նաև «Հավերժ ավագ» մակագրությամբ պաստառներ։

Ավելի ուշ Մեսսին ուղերձով դիմել է երկրպագուներին և կնոջ ու զավակների հետ կատարել պատվո պտույտ։

Մեսսին 39 տարեկան է, նա Իսպանիայի առաջնության, «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է։ Հարձակվողը նաև պատմության մեջ «Ոսկե գնդակի» միակ ութակի դափնեկիրն է։ Արգենտինայի հավաքականի կազմում Մեսսին անցկացրել է 208 հանդիպում և խփել 126 գոլ։ Ազգային թիմի հետ նա երկու անգամ նվաճել է Ամերիկայի գավաթը (2021, 2024), հաղթել 2022 թվականի Աշխարհի առաջնությունում, երկու անգամ դարձել աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր (2014, 2026) և նվաճել «Ֆինալիսիմա» գավաթը (2022)։

Կիսվել նյութով