Ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը․ մանրամասներ

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջիկա բանակցությունների ընթացքում կքննարկեն անվտանգության և ռուսական ռազմակայանի հետ կապված հարցեր։ «ТАСС»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Անշուշտ, կշոշափվի մեր ռազմակայանի հարցը: Այդ ռազմակայանը տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման շատ կարևոր տարր է: Այստեղ, իհարկե, հետաքրքիր կլինի լսել հայկական կողմի տեսակետը: Ուստի օրակարգը կլինի շատ ու շատ հագեցած»,- ամփոփել է Պեսկովը:

 

Կիսվել նյութով