ՊԵԿ-ը հաստատել է մաքսանենգ ծխախոտների հայտնաբերման վերաբերյալ մեր տեղեկությունը (տեսանյութ)

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

MakaryanNews-ի երեկվա հրապարակումից հետո, հետաքրքիր զուգադիպությամբ, ՊԵԿ-ը քիչ առաջ մի ծավալուն տեսանյութ է հրապարակել, որով ամբողջությամբ հաստատում է մեր տեղեկությունն այն մասին, որ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը ԱՄՆ արտահանող դռները մեջ թաքնված շուրջ 40.000 տուփ մաքսանենգ ծխախոտ է հայտնաբերել: Իհարկե, ՊԵԿ-ի տարածած տեսանյութում այս գործի թաքանված տողատակերի, նրբեանգների և հավանական պատասպանատուների մասին ոչինչ չկա (փոխարենը կար մեր հրապարակման մեջ), բայց այն, որ մեր տեղեկությունը ճիշտ էր, ինչը ՊԵԿ-ը հաստատում է իր այս տեսանյութով, դա փաստ է ու ևս մեկ անգամ ապացուցում է, որ MakaryanNews-ի տեղեկությունները ճիշտ են ու ստուգված:

««Կարգո» բեռնային համալիրում մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերել են 37 900 տուփ ծխախոտ։

ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին պահպանել մաքսային օրենսդրության պահանջները և զերծ մնալ մաքսային հսկողությունից ապրանքները տեղափոխելու փորձերից»,-տեսանյութին կից նաև այսպիսի հաղորդագրություն է տարածել ՊԵԿ լրատվական ծառայությունը:

 

Կիսվել նյութով