Զապին տեղափոխել են հիվանդանոց

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

MakaryanNews-ի տեղեկություններով` Զապ մականունով հայտնի օրենքով գող Անդրանիկ Սողոյանը այս օրերին գտնվում է «Նաիրի» ԲԿ-ում, այլ ոչ թե քրեակատարողական հիմնարկում: Նա ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնք անհամատեղելի են դարձնում Զապի կալանքը բանտային պայմանների հետ, ուստի նրան տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց, որպեսզի գտնվի բժիշկների հսկողության ներքո:

Հիշեցնենք, որ օրենքով գող Զապը և նրա մտերիմ մեկ այլ օրենքով գող Օշականցի Գևորիկը ձերբակալվել էին այս տարվա սեպտեմբերի 23-ին` Զապի նախկին փեսային պատժելու համար:

Կիսվել նյութով