Նարեկ Նալբանդյանի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք. Նալբանդյանի մոտ հայտնաբերվել է զենք

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Կոտայքի մարզի պարեկները գործարար Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են հատուկ պահպանվող տարածք. Նալբանդյանի մոտ հայտնաբերվել է զենք

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ն․ Նալբանդյանը եղել է «Range Rover» մակնիշի «888 RR 88» համարանիշի ավտոմեքենայով, իսկ նրան ուղեկցել է «Mercedes G» մակնիշի «652 61» համարանիշի ավտոմեքենայով։ Նշված ավտոմեքենաները ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկների կողմից տեղափոխվել են ՊԾ Կոտայքի  մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք՝ ժողովրդին հայտնի Աբովյանի նախկին «գայի պոստ»։ «Մեգանյուզի» բացառիկ տեղեկություններով Ն․ Նալբանդյանի մոտ հայտնաբերվել է Արցախի Հանրապետության նախագահներից մեկի կողմից որպես պարգև տրված զենք։

Կիսվել նյութով