Հանուն արդարության դատելով նրանից, թե ինչի մեջ են մեղադրում ընդդիմադիրներին անխնա կալանքի տվող, իսկ «գողականներին» մեծահոգաբար կալանքից ազատող Մասիս Մելքոնյանին ու նաև հետևելով այս թեմայով իրավաբանների արձագանքին հասկանում ես, որ էս մարդու արարքի մեջ, իրականում, հանցակազմ չկա: Ու չես հասկանում` նույն ԲԴԽ-ն ու դատախազությունը ինչո՞վ են մտածել, որ որոշել են հենց այսպիսի թույլ հիմքով էս մարդուն փուռը տալ:
Բայց ես գրեթե վստահ եմ, որ եթե այս գործը այսպիսի թույլ հիմքերով ու հանցակազմի բացակայությամբ, ուղարկեին կալանքի միջնորդությամբ դատարան և գործը մակագրվեր հենց իրեն Մասիս Մելքոնյանին, նա մեկից-մեկ կալանքը դակող էր:
Էնպես որ, էլի լավ է` Մասիս Մելքոնյանի գործը Մասիս Մելքոնյանին չեն ուղարկել, թե չէ բոլորս հիմա դատարանի դիմաց Մասիսին աջակցելիս կլինեինք Արարատի դեմ պայքարողների կողմից իրականացվող անարդար հետապնդումներից:
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ