Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից պնդեց, որ Սյունիքից իրենք երբեք դիրքեր հետ չեն քաշել։ Այս հայտարարությամբ նա արձագանքեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի հիշեցմանը, թե 2020 թվականին Սյունիքից դիրքեր են հետ քաշվել, իսկ 2021-ին նույնը տեղի է ունեցել Սյունիքի Սև լճի, ինչպես նաև Գեղարքունիքի Վերին Շորժայի, Կութի ու հարակից այլ հատվածներում։
Փաշինյանն իր խոսքում շրջանցեց Գորիս-Կապան ճանապարհի 21-կիլոմետրանոց հատվածից զորքերի հետքաշման փաստը, որի հետևանքով Շուռնուխ գյուղը բաժանվել էր երկու մասի։