Ադրբեջանցիների ախորժակն ակնհայտորեն բացվել է․ արդեն Ամարաս են հասել․ Աբրահամյան

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Ադրբեջանցիների ախորժակն ակնհայտորեն բացվել է․ արդեն Ամարաս են հասել ու հայկական հոգևոր, կրթական ու մշակութային կենտրոնը՝ ողջ վանական համալիրով, ուդիական են հռչակել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ամարասի վանքի եկեղեցին դեռ 4-րդ դարում հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը: 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն Ամարասի վանքում բացել է արցախյան առաջին դպրոցը։
Բայց այս պատմական փաստերը որևէ կերպ չեն կաշկանդում ադրբեջանցիներին՝ խեղաթյուրելու պատմությունն ու սրբապղծելու հայկական հոգևոր ժառանգությունը:

Այս ամենը հեշտորեն տրվում և մարսվում է գործող իշխանության ուրացման, սեփական ժողովրդի պատմությունն ու արժեհամակարգը դավաճանելու և Ադրբեջանին ամբողջապես հպատակվելու պայմաններում»,-գրել է նա։

Կիսվել նյութով