Հայաստանում հանցավոր խումբ է բացահայտվել․ 4 անձ ձերբակալվել է

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես
 ՀՀ-ում համակարգչային տեխնիկայի կիրառմամբ հանցավոր գործունեությամբ զբաղվող խումբ է բացահայտվել, 4 անձ ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ Երևանի Պարոնյան փողոցի հասցեներից մեկի կիսանկուղային հարկում գործող գրասենյակային նշանակության տարածքում մի խումբ անձինք հանցավոր գործունեություն են ծավալում։
«Մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ վարձակալել են տարածքը, այն կահավորել հատուկ համակարգչային տեխնիկայով։ Դրանցում ներբեռնված հատուկ ծրագրակազմերի կիրառմամբ այդ անձինք կատարել են նամակագրություն, ինչպես նաև հեռախոսազանգեր ունեցել ԱՄՆ-ում բեռնափոխադրման գործընթաց իրականացնող անձանց հետ, որոնց առաջակել են իրականացնել բեռնափոխադրում տարբեր ապրանքների համար»,- ասված է հաղորդագրությունում։
Կիսվել նյութով