Reuters գործակալությունը գրում է, որ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել են Իրանի պաշտպանության նախարար Ամիր Նասիրզադեն և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը։ Reuters-ի փոխանցմամբ՝ այդ մասին տեղեկացրել են Իսրայելի կողմից Իրանի դեմ վարվող ռազմական գործողություններին ծանոթ աղբյուրները։