Իրանը չի բանակցելու Միացյալ Նահանգների հետ։ Այս մասին իր սոցցանցերի էջում գրել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
«Մենք չենք բանակցելու Միացյալ Նահանգների հետ», — գրել է Լարիջանին։
Քաղաքական գործիչը մեկնաբանել է The Wall Street Journal-ի այն լուրը, որ Լարիջանին Օմանի միջոցով Վաշինգտոնին ազդանշան է ուղարկել դիվանագիտական խորհրդակցությունները վերսկսելու համար։