Իրանի ողջ ատոմային արդյունաբերության ղեկավարության հետ կապը կորել է. Լիխաչև

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչևը հայտարարել է, որ Իրանի ատոմակայանում աշխատանքները դադարեցվել են, և որ երկրի ողջ ատոմային արդյունաբերության ղեկավարության հետ կապը կորել է։

Նա նաև հայտնել է, որ «Ռոսատոմ»-ը ամեն ժամ կապ է պահպանում Բուշերի ատոմակայանի հետ, որտեղ դեռևս տեղակայված են 639 ռուս աշխատակիցներ։

«Իհարկե, Իրանում ատոմակայանում աշխատանքները դադարեցվել են։ Մենք շատ խիստ հսկողություն ենք իրականացնում մեր աշխատողների նկատմամբ, որպեսզի նրանք չլքեն իրենց բնակավայրերը և նվազագույն ներկայություն ունենան բաց շինհրապարակներում», — ասել է Լիխաչևը։

Կիսվել նյութով