Համլետ Մանուկյանը` տարվա լավագույն մարմնամարզիկ

Հեղինակ
0 արդեն րոպե ընթերցում ես

Համլետ Մանուկյանը ճանաչվել է Եվրոպայի 2025 թվականի տարվա լավագույն տղամարդ մարմնամարզիկ: Այս մասին հայտնում են ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայից։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ ակտիվ մասնակցության և աջակցության համար:

Ձեր ջանքերի, համախմբվածության և անսահման սիրո շնորհիվ Համլետ Մանուկյանը ճանաչվեց տարվա լավագույն տղամարդ մարմնամարզիկ:

Սա մեր բոլորի հաղթանակն է։ Շնորհակալ ենք: Միասին ուժեղ ենք»,-ասված է հայտարարության մեջ:

Կիսվել նյութով