Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ

Հեղինակ
0 արդեն րոպե ընթերցում ես

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ:

ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները՝ մտահոգություն հայտնելով իրավիճակի շարունակական սրման կապակցությամբ։

Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատումը:

Կիսվել նյութով