Իրանում ՀՀ դեսպանությանը դիմել են 2 ՀՀ քաղաքացի Հայաստան վերադառնալու համար

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ՀՀ դեսպանությանը դիմել են Հայաստանի քաղաքացիություն ունեցող երկու քաղաքացիներ։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Նրանցից մեկն առանց խոչընդոտների վերադարձել է Հայաստան։ Երկրորդ քաղաքացու վերադարձի կազմակերպման գործընթացը շարունակվում է, և դեսպանությունը նրա հետ գտնվում է մշտական կապի մեջ»,–հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Նշվում է, որ Իրանում ՀՀ դեսպանությունն օրական ստանում է միջինում 15-20 հեռախոսազանգ, որոնք հիմնականում վերաբերում են Հայաստան-Իրան սահմանի անցանելիությանը։ Իրանից Հայաստան և Հայաստանից Իրան սահմանային անցումները հայաստանյան կողմում իրականացվել են բնականոն ռեժիմով։

Ընդհանուր առմամբ, Իրանից Հայաստան տեղափոխվող ՀՀ քաղաքացիների՝ սովորականից էապես տարբերվող հոսք չի նկատվել:

Կիսվել նյութով