Եվրամիությունը դադարեցրել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի համար

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Եվրամիությունը կասեցրել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի դիվանագիտական, ծառայողական և պաշտոնական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար։ Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:

Որոշումն ընդունվել է այն հիմնավորմամբ, որ Վրաստանը խախտել է առանց վիզայի ռեժիմի շրջանակում ստանձնած մի շարք պարտավորություններ։ ԵՄ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ 2024 թվականի հոկտեմբերից սկսած Վրաստանի իշխանությունների գործողությունները բացասաբար են ազդել երկրում տիրող իրավիճակի վրա։

Մասնավորապես նշվում է բողոքի ցույցերի, ընդդիմադիր քաղաքական գործիչների և անկախ լրատվամիջոցների նկատմամբ ճնշումների մասին, ինչը, ըստ Եվրահանձնաժողովի, հանգեցրել է հիմնարար իրավունքների և միջազգային իրավական նորմերի խախտումների։ Բացի այդ, Վրաստանը չի համապատասխանեցրել իր քաղաքականությունը ԵՄ վիզային քաղաքականությանը։

Կիսվել նյութով