Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում՝ Սուրբ Հակոբ վանքի մոտ, որը Երուսաղեմի հայոց պատրիարքարանի նստավայրն է, գրանցվել է վիրավորական վարքի ևս մեկ դեպք։
Երուսաղեմաբնակ հայ լրագրող Գեղամ Բալյանը հրապարակել է անվտանգության տեսախցիկով նկարահանված տեսանյութը։