Տատյանա Կիմի հրաժարականից հետո Wildberrie-ը հայտարարություն է տարածել

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Wildberries-ը 2024 թվականից RWB խմբի կազմում է, իսկ ընկերության ամբողջ գործառնական գործունեությունը փոխանցվել է խմբի հիմնական ընկերությանը՝ RWB-ին։ Այս մասին հայտնել է Wildberries-ի մամուլի ծառայությունը։

Ընկերությունից նշել են, որ էկոհամակարգի ձևավորման ընթացքում RWB-ն ձեռք է բերել նոր ընկերություններ, իսկ Wildberries ՍՊԸ-ն պահպանել է խմբի որոշ ակտիվների սեփականության իրավունքը։ Հետևաբար, Wildberries ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի փոփոխությունը որևէ ազդեցություն չի ունենա ընկերության ընթացիկ գործունեության վրա։

Հայտարարության համաձայն՝ Տատյանա Կիմը շարունակում է զբաղվել RWB խմբի ռազմավարական զարգացմամբ։

Հիշեցնենք, որ Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը հրաժարական էր տվել ընկերության գործադիր տնօրենի պաշտոնից։

Կիսվել նյութով