Ցուրտը շարունակվելու է․ Սուրենյանը մանրամասներ է հայտնել

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Այս տարի գարունը շարունակում է ուշանալ, առաջիկա 10 օրերին ջերմաստիճանի առանձնակի բարձրացում պետք չէ ակնկալել։ Այս մասին ասում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Ջերմուկում ձյան ծածկի բարձրությունը հասնում է 110 սմ-ի։ Վաղը ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումները կլինեն հանրապետության առանձին հատվածներում կարճատև և թույլ։ Մարտի 9-ի ցերեկվանից մինչև մարտի 13-ը Հայաստանի ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ»,– իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասում է Սուրենյանը։

Կիսվել նյութով