Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Մարտի 11-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից․ «Սիսիանից մինչև Կապան և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Հրազդանի, Սևան, Ճամբարակի, Դիլիջանի, Վանաձորի, Ստեփանավանի և Մեղրիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»։

Կիսվել նյութով