Կանանց Հայաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Մարիամ Ստեփանյանը նշանակվել է կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Մինչ այս նա գլխավորում էր կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։

«Ուրախությամբ և մեծ պատասխանատվությամբ ընդունում եմ գլխավոր մարզչի պաշտոնը։ Հպարտ եմ, որ ունեմ հնարավորություն՝ աշխատելու այս թիմի հետ։ Հուսով եմ՝ միասին կաշխատենք նվիրվածությամբ և կհասնենք դրական արդյունքի։ Բոլորիս մաղթում եմ հաջողություն այս ճանապարհին»,- նշել է Ստեփանյանը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հաջողություն է մաղթել Մարիամ Ստեփանյանին նոր պաշտոնում։

«Մարիամ Ստեփանյանը երկար տարիներ աշխատել է Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում և լավ ծանոթ է կանանց ֆուտբոլի համակարգին:

Նրա գլխավորությամբ կանանց Հայաստանի Մ-17 և Մ-19 հավաքականներն իրենց առաջին հաղթանակներն են տոնել Եվրոպայի առաջնությունների որակավորման փուլերում: Վստահ ենք, որ Մարիամ Ստեփանյանի կուտակած փորձը, նվիրված աշխատանքը և մասնագիտական մոտեցումը կնպաստեն կանանց Հայաստանի ազգային հավաքականի հետագա առաջընթացին։

 

Կիսվել նյութով