ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ–ն որոշել են շարունակել համագործակցությունը. ընտրություններին մասնակցելու ենք «Հայաստան» դաշինքով․ Իշխան Սաղաթելյան

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ–ն որոշել են շարունակել համագործակցությունը և առաջիկա ընտրություններին մասնակցելու ենք միասնաբար «Հայաստան» դաշինքով։

Այս մասին հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր և ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Առաջիկա ընտրություններին մենք մասնակցելու ենք միասնաբար` «Հայաստան» դաշինքով»,– այսօրվա միջոցառմանը ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Մեր թիրախը մեկն է` գործող իշխանությունը, և այդ նույն ակնկալիքն ունենք նաև ընդդիմադիր դաշտի մյուս գործընկերներից»,– նշել է Սաղաթելյանը։

Նշենք, որ «Հայաստան» դաշինքը ներկայացնում է իր նախընտրական ձևաչափը և վարչապետի թեկնածուին։

Կիսվել նյութով