Կոլումբիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռ, որի մեջ զինծառայողներ են եղել, վթարի է ենթարկվել երկրի հարավում, հայտնում է Caracol ռադիոկայանը։
Կոլումբիական ռադիոկայանի հաղորդմամբ՝ վթարի է ենթարկվել Hercules C-130 ռազմական ինքնաթիռ։ Ինքնաթիռում եղել է մոտ 110 զինծառայող։
Տեղեկությունը ավելի ուշ սոցիալական ցանցերում հաստատել է Կոլումբիայի պաշտպանության նախարար Պեդրո Սանչեսը։