ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը և իր վարչակազմի առանցքային անդամները մասնակցում են Իրանի հետ խորհրդակցություններին։
«ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը մասնակցում է, [պետքարտուղար Մարկո Ռուբիոն մասնակցում է, և Ջարեդ Քուշները (ձեռնարկատեր, ամերիկացի առաջնորդի փեսան — ՏԱՍՍ-ի նշում) մասնակցում է, ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆը մասնակցում է։ Եվ ես մասնակցում եմ», — ասաց նա՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին։
Մարտի 23-ին ամերիկացի առաջնորդը Truth Social-ում գրել է, որ ԱՄՆ-ն և Իրանը վերջին երկու օրերի ընթացքում կառուցողական բանակցություններ են վարել Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները դադարեցնելու համար: Նա նաև հայտարարել է, որ Պենտագոնին հրամայել է հինգ օրով հետաձգել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածները: Միևնույն ժամանակ, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային IRNA լրատվական գործակալությանը հայտնել է, որ Թեհրանը որևէ բանակցություններ չի վարել Վաշինգտոնի հետ, բայց միջնորդներին ներկայացրել է իր դիրքորոշումը: