Իսրայելը և ԱՄՆ-ն հարվածել են Բուշերի ատոմակայանին

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Իսրայելը և Միացյալ Նահանգները նոր հարված են հասցրել Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Բուշերի ատոմակայանին: Ատոմակայանը չի վնասվել, և անձնակազմի շրջանում զոհեր չկան, հայտնել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը (AEOI):

Նրա խոսքով՝ արկը ընկել է ատոմակայանի տարածքում, սակայն նախնական գնահատականներով՝ օբյեկտին վնաս չի հասցվել, և տեխնիկական խափանումներ չեն գրանցվել։

 

Առաջին հարվածը Իրանի Բուշերի ատոմակայանի էներգաբլոկի մոտակայքում տեղի է ունեցել մարտի 17-ի երեկոյան։ Իրանը միջադեպի մասին տեղեկացրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը, իսկ նրա ղեկավար Ռաֆայել Գրոսսին կոչ է արել հակամարտության ընթացքում առավելագույն զսպվածություն ցուցաբերել՝ միջուկային վթարի ռիսկը կանխելու համար։ 

 

Կիսվել նյութով