Ու՞մ նվիրած զրահապատ Audi-ով է շրջում Սերժ Սարգսյանը և ինչու՞

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը տևական ժամանակ է` շրջում է զրահապատ Audi A8 Long ավտոմեքենայով, որի վրա փակցված են այդքան քննարկված QP սերիայով օպերատիվ համարները: MakaryanNews-ը այս մեքենայի մասին գրել էր դեռ ամիսներ առաջ, որ Սերժ Սարգսյանին նոր մեքենա է սպասարկում: Այսօր Politik.am-ն էլ է անդրադարձել այդ մեքենային` նշելով, որ Սերժ Սարգսյանը նոր մեքենա է գնել` զրահապատ Audi A8 Security, որի արժեքը 600 հազար դոլար է:

MakaryanNews-ի տեղեկություններով` Սերժ Սարգսյանն այդ մեքենան, իրականում, չի գնել, այլ նրան նվիրել կամ ժամանակավոր հատկացրել են, հատկացնողը կամ նվիրողն էլ երրորդ նախագահի հավատարիմ թիմակից, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր և խոշոր գործարար Արկադի Համբարձումյանն է` Դերժավայի Արկադը: Հենց նրան է պատկանում Հայաստանում Audi-ի պաշտոնական ներկայացուցչությունը: Իսկ ինչու՞ է Արկադի Համբարձումյանն իր զրահապատ Audi-ն նվեր տվել Սերժ Սարգսյանին: Որովհետև Սերժ Սարգսյանին պետության կողմից հատկացված W221 թափքով հնամաշ Mercedes S-Class-ն այլևս պիտանի չէր շահագործման, շարժիչը «յուղ էր վառում», անընդհատ խնդիրներ էր առաջացնում, և բառի բուն իմաստով խափանվել էր: Ու քանի որ կառավարությունը նոր զրահապատ մեքենա չի հատկացրել երկրորդ նախագահին, նրա թիմակից գործարարը որոշել է լավություն անել «շեֆին» ու իր զրահապատ Audi-ն նվիրել Սերժ Սարգսյանին:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Կիսվել նյութով