Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե Երևանը չորոշի մինչև 2026 թվականի վերջը նոր ատոմակայան կառուցել, ապա կարող է ազգային էներգետիկ դեֆիցիտի առաջ կանգնել։
Օվերչուկը նշել է, որ ռուսական կողմը չի խոսում Մեծամորի ԱԷԿ-ի շահագործումը մինչև 2046 թվականը երկարաձգելու մասին։
«Նոր ատոմակայանի նախագծման, կառուցման և շահագործման ցիկլը սովորաբար տևում է մոտ 10 տարի։ Մենք հասկանում ենք, որ եթե նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ որոշում չընդունվի մինչև այս տարվա վերջը, մոտ ապագայում կարող է ստեղծվել իրավիճակ, երբ Մեծամորի ԱԷԿ-ը կփակվի մինչև նոր ատոմակայանի կառուցումը։ Մենք նաև համոզված ենք, որ միայն Ռուսաստանն ունի այն տեխնոլոգիաները, որոնք անհրաժեշտ են Հայաստանին», — նշել է նա։