MakaryanNews-ի տեղեկություններով` օրերս արտակարգ դեպք է տեղի ունեցել Մեղրիում: Մեզ ասացին, որ այհայտ անձինք այրել են Մեղրիի մաքսակետի Մաքսային սպասարկման և հսկողության թիվ 7 բաժնի պետի տեղակալ Աշոտ Մանուկյանին պատկանող ավտոմեքենան: Թե որն է պատճառը, առայժմ հայտնի չէ: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննչական կոմիտեից MakaryanNews-ին հայտնեցին, որ առանձնապես խոշոր չափերով գույքը ոչնչացնելու կամ վնասելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն: Նշանակվել են համալիր փորձաքննություններ: