Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Զատկի զինադադարի մասին հայտարարությունից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է կրկնել հրադադարը։ Տեսաուղերձը հրապարակվել է պետության ղեկավարի Telegram ալիքում։
Զելենսկին հիշեցրել է, որ ուկրաինական կողմը հրադադարի առաջարկ է արել այս տարվա Զատկի տոների ժամանակ։ Ուկրաինայի նախագահը հավելել է, որ Կիևը «կգործի համապատասխանաբար»։
«Մարդկանց անհրաժեշտ է Զատիկ առանց սպառնալիքների», — ընդգծել է Զելենսկին։