Իրանի պատվիրակությունը ժամանել է Պակիստան՝ բանակցությունների․ Fars (տեսանյութ)

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Իրանի պատվիրակությունը ժամանել է Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու համար, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։

Պատվիրակությունը գլխավորում է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, կազմում են անվտանգության, քաղաքական, ռազմական, տնտեսական և իրավական հարցերի կոմիտեների ներկայացուցիչներ: Բանակցություններին կմասնակցեն նաև Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, Իսլամական Հանրապետության պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը, Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին, խորհրդարանի անդամներ:

«Եթե մյուս կողմն ընդունի Իրանի նախապայմանները բանակցություններ սկսելու համար, ապա դրանք կմեկնարկեն», — ընդգծել է գործակալությունը։

Կիսվել նյութով