Իմ հայկական ինքնությունը մեծապես ազդել է աշխարհի իմ ընկալման վրա։ Քիմ Քարդաշյանը այս մասին գրել է իր Ինստագրամի էջում՝ կապված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի հետ։ Նա նաև արխիվային լուսանկարներ է հրապարակել Հայաստան և Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած իր այցելությունից։
«Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք զոհ գնացին Հայոց ցեղասպանության ժամանակ։
Իմ հայկական ինքնությունը մեծապես ազդել է աշխարհի իմ ընկալման վրա։ Դա իմ էության և դաստիարակության մասն է կազմում։ Ընտանիքիս հետ Հայաստան այցելելը կյանքիս ամենաիմաստալից փորձառություններից մեկն էր և խորացրեց իմ կապը արմատներիս հետ՝ կապ, որը ես զգում եմ ամեն օր»։
«Այսօր ես աղոթում եմ հայ համայնքի և աշխարհի բոլոր տառապող մարդկանց համար, որ նրանց կյանքը պաշտպանված լինի, նրանց ձայնը լսելի լինի, և նրանց ցավը աննկատ չմնա», — ասել է նա։