Զելենսկին առաջարկել է ռուս–ուկրաինական բանակցություններ անցկացնել Ադրբեջանում

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է ռուս–ուկրաինական բանակցություններ անցկացնել Ադրբեջանում։ Նա այդ մասին հայտարարել է Գաբալայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ հայտարարության ժամանակ։ Այս մասին հայտնում է APA գործակալությունը։

«Անշուշտ, մենք բարձր ենք գնահատում մեր գործընկերների դերը այս գործընթացի միջնորդության հարցում։ Ես Ադրբեջանի նախագահին ասացի, որ մենք պատրաստ ենք եռակողմ բանակցությունների։ Մենք նման բանակցություններ ենք ունեցել Թուրքիայում, Շվեյցարիայում ամերիկացի գործընկերների հետ։ Պատրաստ ենք նման բանակցություններ անցկացնել Ադրբեջանում»,– ասել է նա։

Կիսվել նյութով