ԵԱՏՄ-ն նոր ազատ առևտրի համաձայնագրեր է պատրաստում․ ՌԴ ԱԳՆ

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) շարունակում է լայնածավալ աշխատանքը նոր ազատ առևտրի գոտիների ստեղծման ուղղությամբ։ Ռուսաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևի խոսքով՝ բանակցություններ են ընթանում Հնդկաստանի, Հորդանանի և Պակիստանի հետ։

Նա նշել է, որ արդեն ուժի մեջ են մտել կամ իրականացման փուլում են ԵԱՏՄ-ի համաձայնագրերը Վիետնամի, Սերբիայի, Իրանի, Ինդոնեզիայի, ԱՄԷ-ի և Մոնղոլիայի հետ, իսկ Չինաստանի հետ գործում է առևտրատնտեսական համագործակցության համաձայնագիր։

Բերդիևի խոսքով՝ նոր ազատ առևտրի գոտիների ստեղծումը ԵԱՏՄ-ին հնարավորություն կտա ընդլայնել ապրանքային շուկան՝ հասնելով մինչև 2,5 միլիարդ սպառողի։

Կիսվել նյութով