Արտակարգ դեպք` «Ֆլեշ» գազաբենզալցակայանում

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Երեկ՝ հուլիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Քըրք Քըրքորյան փողոցի 33/5 հասցեում գործող «Ֆլեշ» գազաբենզալցակայանում 35-ամյա Ա. Խ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան կանգնեցրել է լիցքավորման նպատակով, սակայն մինչև լիցքավորման ավարտը շարժվել է, ինչի հետևանքով հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը պոկվել և ընկել է 36-ամյա Ռ. Ք․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենայի վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

 

Կիսվել նյութով